ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Փաշինյանը պատերազմի ժամանակ ուղիղ կապի մեջ է եղել Սամվել Բաբայանի հետ, բանակի ուղղահայացը չի գործել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանի համոզմամբ՝ պատերազմի ժամանակ բանակում եղել է կազմակերպված անկազմակերպվածություն, ԳՇ պետի նախին տեղակալ Տիրան Խաչատրյանը ճիշտ է ասում, երբ նշում է, որ որոշ ստորաբաժանումներ չեն անցել պաշտպանության։
Ըստ նրա՝ ՀՀ կորպուսները պատրաստվածության ավելի բարձր մակարդակում են եղել, քան Արցախի զորամասերը, այն դեպքում, երբ հարվածի ուղղությունը Արցախն է եղել։
Բանախոսի կարծիքով՝ հարցերի հարցն է, թե ինչո՞ւ են կորպուսների հրամանատարները եղել իրենց տեղակայման վայրերում, իսկ Ջալալ Հարությունյանը՝ ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։