ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը միացել է Հայաստանի ու Գերմանիայի հայտարարությանը՝ աջակցելով Ֆրանսիային ու Մակրոնին:
«Ես դատապարտում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցված վիրավորանքները: Դրանք կրկին ցույց են տալիս, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից ու մեր ընդհանուր արժեքներից: Լիարժեք աջակցություն ու համերաշխություն եմ հայտնում Ֆրանսիային»,- թվիթերյան իր էջում գրել է նա:
--00--ԱԹ