ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Այսօր՝ ողջ օրը, մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշեց, որ Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում ատառային զանգվածի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները։
--00--ԱՀ