ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը հույս ունի՝ Ռուսաստանից եկող արձագանքը, նախևառաջ, զենքերի նոր խմբաքանակի տեսքով կլինի: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ, նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ քաղաքական գործիչ է, Արշակյանը ողջունեց վարչապետի՝ ՌԴ-ին դիմելու քայլը:
«Փաշինյանը, փաստորեն, գործի դրեց փոխօգնության պայմանագիրը»,- ավելացրեց մեր զրուցալիցը:
Ազատ Արշակյանն այն տեսակետին է, որ Թուրքիան ակնհայտ նկրտումներ ունի տարածաշրջանում, ավելին՝ նախկին ԽՍՀՄ տարածքում նա ուզում է գերիշխող դառնալ, իսկ դա ահազանգ է Ռուսաստանին:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ