ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Մեզ թուղթ են ուղարկել ու ասել՝ կստորագրեք, ՀՀ֊ն չի նախաձեռնողն այս գործընթացի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։ Արշակյանի համոզմամբ՝ Թուրքիայի հետ հաշտեցումը չի հասունացել, սա պարտադրված օրակարգ է, իսկ մենք կոպիտ սխալ ենք թույլ տալիս` ոչինչ չնախաձեռնելով։
Նրա կարծիքով` Ցեղասպանությունից մենք չենք հրաժարվում, բայց եթե մենք հանում ենք Ցեղասպանության հարցը, ապա աշխարհը չի հանում, դա նրանց համար էլ է խնդիր։
Արշակյանը բարձր գնահատեց Երևանի քսղաքապետ Հայկ Մարությանի հեռացման ակցիան` մասնավորապես նշելով հետևյալը. «Մարության Հայկին հեռացնելով` իշխանությունը հեղափոխություն է անում, արդյո՞ք նա կդառնա ընդդիմադիր գործիչ»։
--00--ԱԹ