ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News
Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Գործողությունները ընթանում են օջախային հարձակումներով՝ տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակողական միջոցներ, մարտավարական օդուժ»,- նշեց Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ օրվա ընթացքում տեղի չեն ունցել։ Այս պահին մարտերը շարունակվում են։
--00--ԱՀ