ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակին՝ ըստ անհրաժեշտության ՀՀ-ին օգնություն տրամադրելու մասին, նշեց՝ ՌԴ-ի հետ փոխօգնության քննարկումները, կարծում եմ, մեկնարկել են, իսկ եթե չեն մեկնարկել, ապա շատ արագ կմեկնարկեն:
24News-ի հետ զրույցում Ենգիբարյանն ասաց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ՌԴ-ին դիմելու հարցում իշխանությունները հապաղել են: «Չենք հապաղել, առաջին օրվանից քննարկումների մեջ ենք եղել ռուս մեր գործընկերների հետ»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ