ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի, տուժած 994 քաղաքացիներից 847-ը հիվանդանոցներից դուրս է գրվել։ Բուժհաստատություններում է շարունակում մնալ շուրջ 147 մարդ։ 5 ավերված և շատ վնասված շենքերում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը եղել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։ Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։
Երկրաշարժը զգացվել է նաև Հունաստանում։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածություն է գրանցվել հունական Սամոս կղզու Սբ. Աստվածամայր եկեղեցում։ Երկրաշարժին հաջորդել է հետցնցում ավելի թույլ մագնիտուդով:
--00—ԼՄ