ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
Հուլիսի 1-ին Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգում հերթական դժբախտ դեպքն է գրանցվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Ուչյոլ թաղամասում գտնվող մետրոյի կայարան տանող շարժասանդուղքը (Էսկալատոր) գործարկման ընթացքում հանկարծակիորեն սկսել է շարժվել հակառակ ուղղությամբ: Արդյունքում 11 մարդ է վիրավորվել:
Իզմիրի նահանգապետը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ պատճառը եղել է համակարգի խափանումը:
Հիշեցնենք, որ այսօր 11 մարդ էլ վիրավորում էր ստացել Իզմիրից դեպի հարավային Հաթայ նահանգ ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի կողաշրջման հետևանքով:
--00—ԼՀ