ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Եթե առկա չէ Covid-19 բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։
ՀՀ մուտք գործելիս հնարավոր է ներկայացնել Covid-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության Ֆեյսբուքի էջից:
--00—ԼՄ