ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Շուշիի մատույցներում մարտերը շարունակվելու են։ Բացի բուն Շուշիից նրանք նպատակ ունեն առաջնագծի Մարտունիի հատվածում նույնպես ճեղքում իրականացնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը։
Ադրբեջանագետի տեղեկացմամբ՝ Ադրբեջանում կասկածի առաջին ծիլերն են ի հայտ գալիս և հասարակության մեջ հարցեր են առաջանում՝ պատերազմում հաջողությունների կապակցությամբ։
Ըստ նրա՝ հայկական կողմի անգամ սիմվոլիկ հաղթանակի դեպքում Ադրբեջանում կարող է խուճապ սկսվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ