ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հակամարտության կարգավորման նոր փուլ է:
«Բայրամովն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ ստորագրված եռակողմ հայտարարության կարևորությունը և նշել, որ այդ փաստաթղթով սկսում է հակամարտության կարգավորման նոր փուլ», - հայտնել են Ադրբեջանի նախարարության մամուլի ծառայությունից:
--0--ԿԿ