ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև, հաղորդում է Interfax-ը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել:
Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Բայրամովը Ֆիդանին հրավիրել է այցելել Ադրբեջան։
--00—ՍՊ