ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնի, ժողովրդի թիկունքում ստորագրած հայտարարությունը Հայաստանի Հանրապետության համար որևէ իրավական պարտավորություն չի առաջացրել: Այս մասին գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«Հայկական հողերը ադրբեջանին հանձնելու պարտավորություն ստանձնել է միայն Նիկոլ Փաշինյանը, և նա անձամբ է պարտավորվել ավարտին հասցնել հայ զինվորի արյունով ազատագրած հողերը ադրբեջանին հանձնելու գործը:
Պետական դավաճանությունը կասեցնելու և հայրենիքը փրկելու միակ ձևը Նիկոլ Փաշինյանի անհապահ հեռացումն է»,-գրել է նա:
--00—ՄՀ