ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 09.45-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 03.00-ին անհայտ անձինք, դիտավորությամբ վնասել են Թումանյան փողոցի 2-րդ փակուղի 7/1 հասցեում գտնվող նշված գրասենյակի պատուհանների ապակիները, դռները և կոտրել կահույքը։ Այս մասին 24News-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդեցին նաև, որ վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր։
Նշենք, որ այդ հասցեում գտնվում է «Սորոս»-ի գրասենյակը։
--0--ԿԿ