ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Հուլիսի 30-ին «Վրացական քայլերթ-ազգային շարժում» կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացրել Թբիլիսիում «Բաց հասարակությունների հիմնադրամի» (Սորոսի հիմնադրամ) գործունեության դեմ: Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը:
Ակցիայի մասնակիցները հավաքվել են «Ռուսթավելի» մետրոկայարանի դիմաց և շարժվել են դեպի հիմնադրամի գրասենյակ:
Ցուցարարները պահանջել են արգելել հիմնադրամի գործունեությունը Վրաստանում:
--0--ԿԿ