ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Համաձայնագիրը շատ ավելի վտանգավոր է և՛ Արցախի, և՛ Հայաստանի ապագայի համար, քանի որ ՀՀ-ի դերը տարածաշրջանում փոքրանալու է։ Այն սահմաններում, որով համաձայնել է թողնել Արցախը, Արցախցին չի վերադառնա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
«5 տարի հետո Ադրբեջանը պահանջելու է ՌԴ-ից հանել իր խաղաղապահներին և դրանից հետո նա փորձելու է ավարտին հասցնել այն, ինչ սկսել է սեպտեմբերին։ Եթե մենք ուզում էինք հաղթել այս պատերազմում, ինչու՞ էր մեր ղեկավարը հույսը դնում կամավորական ջոկատների վրա»,- ասել է նա։
Շարունակությունը տեսանյութում։
--0--ԿԿ