ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը։ Այս մասին հայտնեց Իշխան Սաղաթելյանի փաստաբան՝ Լուսինե Սահակյանը։
«Սակայն տարօրինակ է, որ նորից Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանին հրավիրել են ՀՔԾ։ ՀՔԾ-ում կպարզենք, թե ինչու են հրավիրված»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Ըստ փաստաբանի՝ դատարանները հրաժարվեցին օգնել իշխանություններին։
--00--ԱՀ