ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ՌԴ ՊՆ-ում @wargonzo-ի աղբյուրները հայտնում են, որ ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում ոչ մի մուտք դեպի Շուշի:
Ըստ աղբյուրի՝ չես կարող Բաքվում ավտոբուսով նստել և հասնել Շուշի: Միակ հնարավոր երթուղին հատուկջոկատայինների ստեղծածն է՝ Հադրութով դեպի նույն այն «Դժոխքի ձորով»: Բայց այնտեղ նույնիսկ գրունտային ճանապարհ չկա՝ բացառությամբ թրթուրավոր տեխնիկայի համար նախատեսվածի: Ահա թե ինչու քաղաքից դեռևս չկա մեկ ռեպորտաժ: Այնտեղ հասնելը բարդ է:
Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանը, անշուշտ, նորմալ ճանապարհ կկառուցի «Դժոխքի կիրճով» որոշ ժամանակ անց, բայց դեռ քաղաքի «վերահսկողությունը» մնում է անվանական:
Աղբյուրը նաև հայտնում է՝ ՌԴ ՊՆ-ն չի նախատեսում ադրբեջանական կողմին տրամադրել պայմանագրով չնախատեսված լրացուցիչ տրանսպորտային միջանցքներ:
--00—ԼՄ