ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը՝ խախտելով նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթները, Լեռնային Ղարաբաղում մտել են խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող տարածք և այնտեղ տեղադրել հենակետ։
Բացի այդ, նրանք Բայրաքթարով 4 անգամ հարվածել են ԼՂ զինված ստորաբաժանումներին։
«ՌԴ ՊՆ-ն Ադրբեջանից պահանջում է դուրս հանել զինված ուժերը և վերադառնալ ելման դիրքեր»,-ասված է տարածված հաղորդագրությունում։
--00--ՍԳ