ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News
Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի հետ մարտերն ընթանում են արդեն 60 օր։ ՌԴ Պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ ռուսական «Հյուսիս» զորախումբը հարձակողական գործողություններ է իրականացնում և մարտերը հիմնականում կենտրոնացած են Սուջանսկի, Բոլշեսոլդատսկի և Գլուշկովսկի շրջանների բնակավայրերում:
Միևնույն ժամանակ, հաղորդվում է՝ ուկրաինական անօդաչու սարքերը կրկին փորձել են հարձակվել Կուրչատով քաղաքի վրա, որտեղ գտնվում է Կուրսկի ԱԷԿ-ը:
Այսօրվա ընթացքում տարածաշրջանում արդեն երեք անգամ հայտարարվել է հրթիռային վտանգ․ խոցվել է երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք և երկու հրթիռ: ՌԴ ՊՆ-ում պնդում են, որ ընդհանուր առմամբ Կուրսկի ուղղությամբ մարտական գործողությունների ընթացքում հակառակորդը կորցրել է ավելի քան 20 200 զինծառայող։

--00—ՍՊ