ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը, ու հեռանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Արտուշ Խաչատրյանը։
«Գժվելու տեսարաններ ողջ ճանապարհին.
Հասանք Դադիվանք մի հույս շողաց, այնտեղ մկրտություն էր ...
Հարյուրավոր մարդիկ այսօր եկել էին Դադիվանքին հրաժեշտ տալու, բայց բոլորի մեջ մի հույս կար ու իրար շտապում էին հայտնել .
- Գիտեք Դադիվանքը չենք տալու թուրքին .
Վանքի ներսում հեկեկալով լացում էին տղամարդ թե կին, վանքի ներքևի փոքրիկ գյուղից վեր էր բարձրանում այրվող մի քանի առանձնատան թանձր ծուխը ...
Կոկորդս խեղդված օր եմ անցկացրել, բայց ամենացավոտը նաև այն էր, որ չէի կարողանում պատասխանել որդուս ոչ մի հարցի .
Ամաչում էի որդուցս, այս ամենի համար ...»,- նշել է նա։
--00—ՄՀ