ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Ստորագրված փաստաթուղթը ոչ մի կերպ կապիտուլիացիա չէ, այն շատ ցավալի, ծանր փաստաթուղթ է, և ընդամենը հայտարարություն է, պայմանական ասած, հրադադարի նման մի բան։ Հետևաբար կարծում եմ, որ իրական հնարավորություններ ունենք, որպեսզի այն էապես բարելավվի ի օգուտ մեզ, առավել ևս, աշխարհաքաղաքական շատ խնդիրներ հաշվի առնելով: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Եթե ես հիմա փախչեմ, կամ հեռանամ, դրանից ոչինչ չի փոխվի։ Քարվաճառի տներն էլի այրելու են սեփական բնակիչները, հետևաբար ավելի է լավ է ես ամուր կանգնեմ իմ դիրքերում, թեկուզ մի քանի հատ էլ թուք ու մուր ուտեմ, բայց փորձեմ այդ իրավիճակից դուրս գալ», - նշել է պատգամավորը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առընչվող այլ կարևոր հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ