ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կռվող վարձկանները փորձել են մտնել Իրանի տարածք: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
Աղբյուրի հաղորդմամբ Իրանի հյուսիսարևմտյան մասում ՝ Արևմտյան Ադրբեջանի նահանգում այդ բախման արդյունքում սպանվել է 3 իրանցի սահմանապահ:
Իշխանությունները թույլ չեն տվել գրոհայիններին մտնել Իրանի տարածք:
--00--ԱՀ