ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Conflict Intelligence Team-ի հետաքննողները հոկտեմբերի 21-ին հաստատել են ԼՂ հակամարտության գոտում սիրիացի վարձկանների ներկայությունը և Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցությունը՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական ու թուրքական կողմերն ավելի վաղ պաշտոնապես հերքել են նրանց ներկայությունը:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերի հիման վրա CIT-ը պնդում է, որ սիրիացի վարձկաններ կան առնվազն առաջնագծի հարավային հատվածում, որտեղ վերջին օրերին ծանր մարտեր էին: Տեսանյութերի մի մասում սիրիացիներն ադրբեջանցի սահմանապահների համազգեստով են:
Մեկ այլ տեսանյութում ադրբեջանցի սահմանապահների համազգեստ կրող սիրիացիները խոսում են արաբերեն՝ ԼՂ - Իրան սահմանագծին:
Կա ևս մեկ տեսանյութ, որ կրկին Իրանի հետ սահմանին է նկարահանված, նույն համազգեստով սիրիացին զրուցում է արաբերեն:
Տեսանյութերը՝ այս հղումով:
--00--ԱԹ