ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Նյու Յորքում հայերը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքվածները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկել՝ «Արցախը Հայաստան է», «Թուրքերը ժխտողներ են, ադրբեջանցիները՝ ստախոսներ», «Ամոթ՝ Թուրքիային, ամոթ՝ Էրդողանին», «Շուշին հայկական է, Գետաշենը հայկական է», «Թուրքիան ֆինանսավորում է ցեղասպանությունը», «Այլևս ոչ մի ցեղասպանություն», «Ճանաչել Արցախը»:
Հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացել էին նաև պաստառներ, որոնց վրա գրված էին «Խաղաղություն Արցախին», «Հայերը պահանջում են արդարություն» և Արցախին սատարող այլ կոչեր:
--00—ՄՀ