ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ամերիկահայ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը բազմամիլիանոց հետևորդ ունեցող «Ինստագրամի» սթորի բաժնում հրապարակել է Հայաստանում արված մի քանի լուսանկար և գրել, որ Հայաստանն օգնության կարիք ունի:
«Արցախի հայերն Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակման: Այդ մասին անհրաժեշտ է տեղեկացնել միջազգային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և կառավարություններին»,- գրել է Քորթնին և հիշեցրել, որ Արցախի հայերն այժմ կանգնած են էթնիկ զտման եզրին:
Քորթնի Քարդաշյանն իր հետևորդներին հորդորել է նաև դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային, ինչպես նաև անհրաժեշտ է համարել վերջ տալ մարդկության դեմ ուղղված հանցագործությանը:
«Պետք է հորդորենք մարդկանց կապ հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտելու համար»,- գրել է հեռուստաաստղը:
Ավելի վաղ Արցախին աջակցելու կոչեր էին արել նաև Քիմ և Քլոե Քարդաշյանները: Նրանք պաբերաբար սոցիալական ցանցի իրենց էջերում լուսանկարներ են դնում Արցախից և աջակցություն հայտնում հայ ժողովրդին:
--00—ԼՄ