ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Համացանցում լուսանկար է տարածվել, որի համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:
--00—ՄՀ