ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
«Նույնիսկ Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ է սա նշանակում միջազգային իրավունքի տեսանկյունից: Որ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք ինքը և ամբողջ միջազգային հանրությունը համարում էին Ադրբեջանի տարածքը», - այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ադրբեջանն անկախ, ինքնիշխան պետություն է և «իրավունք ունի ընտրելու իր դաշնակիցներին, ինչպես հարմար է համարում»,- հավելել է Պուտինը:
ՌԴ նախագահը ընդգծել է՝ ո՞վ կարող է այդ հարցում մերժել Ադրբեջանին։
--00--ԱՀ