ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ միայն ՀՀ դրոշի տեղադրումը բացատրվում է Հայաստանի արարողակարգային պրակտիկայով: Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
«Դրոշները շատ կարևոր են: Էլ ավելի կարևոր է բանակցությունների բովանդակությունը: Նաև կարևոր է իմանալ հանդիպումների պատմությունն ու ձևակերպումը: Յուրաքանչյուր երկիր իր արարողակարգային պրակտիկան ունի: Ուշադիրները կնկատեն, որ մեկ դրոշ է դրվում այնտեղ, որտեղ խոսքը օտարերկրյա ԱԳ նախարարի և նախագահի ու վարչապետի հանդիպումների մասին է»,- հայտնել են ԱԳՆ-ից:
--00--ԱԹ