ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
«Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները այցելել են Միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի տուն հերթական խուզարկությունն իրականացնելու:
«Արթուր Դանիելյանն իր զորակցությունն է հայտնում իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, ովքեր իրենց կամքին հակառակ ստիպված են կատարել հոգեխանգարմունքի մեջ գտնվող, ակնհայտ շիզոֆրենիայի դրսևորումներ ցուցաբերող և այդքանով հանդերձ դեռևս երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրահանգները»,- հայտնում են Միաբանությունից:
--00--ԱԹ