ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը 16 ուժերի մոտ, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քաղաքացուց ընտրություն անելու հավատը խլելու միտում է նկատում: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ հրապարակում մի խումբ մարդիկ հավաքվել են որոշելու, թե ով լավ կկառավարի երկիրը:
«Բայց մեր քաղաքական ինքնությունը մերժում է դա, ընտրություն կատարողը ժողովուրդն է, քաղաքացին, ոչ թե էլիտան: Հրապարակում հավաքված քաղաքացիներին, իհարկե, տեսնում եմ, բայց հիմա ընտրություն անելու ժամանակը չէ: Բացառվում է այս պահին ՀՀ-ում կյանքը կաթվածահար անել ու գնալ ընտրությունների։ Պատկերացնո՞ւմ եք՝ փախստականներին, զոհերի ընտանիքներին օդում կախված թողնել ու գնալ ընտրությունների, անհնար է»,- ընդգծում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ