ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ընթացքում ու հետո արել է առավելագույնը, հետևաբար պետք է շարունակի պաշտոնավարել:
24News-ի հետ զրույցում նա տեսակետ է հայտնել, որ ընդդիմադիր բոլոր ուժերը միայն հայտարարում են, թե Փաշինյանը պետք է հեռանա, հետո նոր մտածեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին, բայց ոչ մի ուժ չի ասում՝ գալու է ու անվավեր ճանաչի նոյեմբերի 10-ի հայտարարությունը:
Աղազարյանը կողմ է արտահերթ ընտրություններին, քանի որ այդպիսով արտաքին աշխարհին նոր ու վերալեգիտիմացված տեսքով կարող էին ներկայանալ: Նրա հաշվարկով՝ եթե ընտրություններ լինեին, ապա իշխանությունը «50+» տոկոս ձայն կստանար:
Անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե 2018-ին ոչ թե ներքաղաքական, այլ հակաղարաբաղյան շարժում է սկսվել ու իրագործվել, Աղազարյանն այսպես է արձագանքել. «1994-ի հաղթանակից հետո հաղթանակի գեներալների մեծ մասի գործունեության հետևանքով բնակչությունը 4-ից երկու մլն դարձավ, տնտեսությունը հիմնահատակ ավերվեց: Իսկ մենք գիտենք, որ ճակատամարտը հաղթում է բանակը, պատերազմը՝ տնտեսությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ