ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
«Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի. ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղի բնակչությանը, ոչ Ֆրանսիային, ոչ էլ Մինսկի խմբի (ԵԱՀԿ) այլ համանախագահներին, ոչ էլ Եվրոպային»,- այս մասին Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:
Պետքարտուղարը նշել է, որ սա Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունը չէ, սա Հայաստանի քաղաքականությունը չէ, սա մեր գործընկերների քաղաքականությունը չէ:
--00--ԱՀ