ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Արգենտինայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ․ հայտնում է ТАСС գործակալությունը։
Երկրի նախագահի վարչակազմի հաղորդմամբ Դիեգո Արմանդո Մարադոնայի մահվան կապակցությամբ նախագահը եռօրյա ազգային սուգ կհայտարարի՝ սկսած այսօրվանից։
Հիշեցնենք, որ արգենտինացու մահվան մասին ավելի վաղ հայտնել էին տեղի լրատվամիջոցները:
--00--ԱՀ