ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
«Հրապարակ» թերթը գրում է․ «Որքան էլ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի իմիտացիա ստեղծի՝ խորհրդակցություններ հրավիրելով, հաղորդագրություններ տարածելով, իշխանության տարբեր օղակներում շատերը հասկացել են, որ իրենց «գնացքը գնացել է», և պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից»։
Մի մասը երկիրը լքելու մասին է մտածում և արդեն բանակցում է վրաց իշխանությունների հետ՝ սահմանն անցնելու մասին։ Մյուսները երազում են պաշտոնից ծածուկ հեռանալու մասին, բայց վախենում են՝ Փաշինյանը դեռ կարող է հաշվեհարդարի հրահանգ տալ։
Իշխանավորների միայն մի փոքր խումբ կա, որը հասկանում է՝ փախչելու տեղ չունի և իշխանափոխությունից հետո պատասխան է տալու նույն չափով, ինչ չափով Նիկոլ Փաշինյանն է պատասխանելու:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
--00--ԱՀ