ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվելիք «Մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու մասին» հաղորդման հիմքերին:
Ղազինյանը հիշեցրեց՝ ՀՀ ԶՈւ ԳՊ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ նշանակումից օրեր անց ՀՀ վարչապետին, դրանից անց էլ՝ ԱԱԽ-ին ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և ՀՀ ԶՈՒ կարողությունները, տեղեկացրել՝ Հայաստանին արտաքին անվտանգության սպառնալիք կա, և որ ՀՀ ԶՈւ-ն չի կարող դիմակայել այդ հարձակմանը:
Կուսակցության առաջնորդի խոսքով՝ քրեական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարզի իր ներկայացրած խնդիրների վերաբերյալ հանգամանքները: Նրա կարծիքով՝ ՀՀ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ենթադրաբար կատարել են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված գործողություններ, որոնց թվում է նաև պետական դավաճանությունն ու պետական գաղտնիքի հրապարակումը:
--00--ԱԹ