ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է միջուկային ֆիզիկայի գիտնական Մոխսեն Ֆահրիզադեի մահը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ֆահրիզադեն ՊՆ-ին կից հետազոտությունների կենտրոնի ղեկավարն էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիտնականի վրա կրակել են Դամովենդ քաղաքում: Որոշ տեղեկությունների համաձայն` այս հարձակման հետևանքով հնարավոր է` զոհվել են ևս երեք կամ չորս մարդ:
Ականատեսները նաև հայտնում են, որ դեպքի վայրում պայթյուն է տեղի ունեցել:
--00--ԱԹ