ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Wargonzo նախագիծը կրկին Արցախում է: Լրագրող Սեմյոն Պեգովը Քաշաթաղի Աղավնո գյուղից հաղորդում է` ինչպես են պատրաստվում Լաչինի հանձնմանը:
Այս գիշեր`24:00, Լաչինի շրջանը կանցնի ադրբեջանական վերահսկողությանը, Աղավնո և երկու գյուղերին դա չի վերաբներում
Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը նշել է`պատրաստվում են մնալ և ապրել, իրենց գյուղը չի հանձնվում, ռուս խաղաղապահներն անվտանգությունը պիտի երաշխավորեն, բայց եթե պետք լինի մնալ ու պայքարել իրենց հողի համար, իրենց պատրաստ են:
Գյուղապետը կամավորական ջոկատներ է կազմել, որոնք ևս հսկելու են գյուղի անվտանգությունը` այս օրերին դեռ գրանցվող որոշ սադրանքներ կանխելու համար:
--00--ԱԹ