ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Արցախում աշխատող «WarGonzo»-ի թղթակիցն անդրադարձել է նաև Արցախի հրետակոծված բնակավայրերում թալանի հավանակությանը՝ նշելով, որ որևէ մեկի մտքում նման բառ անգամ չկա:
«Ի դեպ, այո՛, ես հասկացա, որ թալան բացարձակապես չկա Ստեփանակերտում և այլ բնակավայրերում: Խոստովանեմ, այնտեղ այդպիսի բառ ոչ թե բարձրաձայն, այլ ոչ մեկի մտքում անգամ չկա:
Որպոս կանոն՝ այդ երևույթը այս կամ այն չափով բնորոշ է բոլոր պատերազմներին: Արցախում, պարզվեց, դա անիմաստ է: Տները բաց են, պատուհանները կոտրված են ռմբակոծությունից, բայց ամեն ինչ իր տեղում է:
Ամբողջ բնակչությունը պատերազմում է, ընդհանուր դժբախտության առաջ է: Առանց հարցնելու բան վերցնելն ամոթից էլ վատ է»,-գրել է Արցախում աշխատող «WarGonzo»-ի թղթակիցը:
--00—ԼՄ