ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Կրեմլում չեն մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում նոր միջանցքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Միևնույն ժամանակ, Կրեմլում հայտնում են, որ տրանսպորտային հարցերը նախագահների օրակարգում են:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջարկում է Լաչին քաղաքը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը և Լաչինի միջանցքի փոխարեն ստեղծել նոր միջանցք Հայաստանի ու Ղարաբաղի միջև:
--00--ԱԹ