ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«Եթե Ալիևը խոսում է Եվլախից Ստեփանակերտ կառուցվող երկաթուղու մասին, ուրեմն վստահ է, որ հայկական կողմից որևէ առարկություն չի լինելու, այսինքն՝ այդ փաստաթղթում այդպիսի բան գրվա՞ծ է, իհարկե գրված չէ, իսկ եթե նա վստահորեն խոսում է այդ մասին, նշանակում է մի բան կա, ես ստիպված եմ նման բան մտածել»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
«Կամ եթե Ալիևը խոսում է, որ այլևս գոյութուն չունի Արցախի կարգավիճակի հարց և շատ ցինիկորեն հայտարարում է «ստատուս յոխ տուր», որ ստորացրեց մեզ՝ բոլորիս դա ասելով, թեպետ երկրի ղեկավարին էին ուղղված այդ խոսքերը, ուրեմն գուցե մի բան կա՞: Իսկ գուցե վաղը մյուս օրը պարզվի՝ մի կետ կա, որ Արցախի քաղաքացիներին պետք է տան ադրբեջանական քաղաքացիություն, գուցև կա՞»-, նշել է բանախոսը՝ հավելելով, լավ, դժվա՞ր է մի անգամ պաշտոնապես այս հարցերին պատասխանել, թեկուզ մամուլի քարտուղարի մակարդակով:
Աշոտ Մելքոնյանն անդրադարձել է թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ