ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Սա կրավորական վարքագիծ է, օտարի հանդեպ կռանալու, սողալու պահվածք, այսինքն՝ հանուն այս տարածքում ապրելու իրավունք ունենալու մենք պետք է տեղի տանք օտարների մոտեցումներին։ Սա միանգամայն անընդունելի է, որովհետև եթե խոսքը վերաբերվում է թուրքին, նրա մոտեցումը հետևյալն է՝ որքան ուժդ բավականացնում է, այնքան պետք է առաջ մղես քո նպատակները։ Հանրահայտ խոսք ասեմ՝ այն ձեռքը, որը չես կարողանում կտրել, պետք է համբուրել, բայց երբ եկավ պահը, որ դու կարող ես կտրել, միանշանակ այդ ձեռքը պետք է կտրես: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ անթույլատրելի են այսօր ՀՀ իշխանության բարձր օղակներից հնչող հայտարարությունները, որ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ՝ որպես թշնամի պետության։ «Թուրքիան մաս-մաս շարունակում է Հայաստանը նվաճելու իր վաղեմի քաղաքականությունը, և մեզ սթափվել է պետք, հակառակ դեպքում մենք կունենանք անդառնալի կորուստներ: Մենք ուզում ենք խաղաղ համակեցություն մեր հարևանների հետ, իսկ Թուրքիան ուզո՞ւմ է արդյոք կամ պատրա՞ստ է նույնպիսի խաղաղ համակեցության մեզ հետ։ Նրանց իրականացրած քայլերը ճիշտ հակառակի մասին են վկայում»,- նշել է Մելքոնյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող կարևոր այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ