ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
«ՌԻԱ Նովոսի» գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ զոհվել է 2783 զինծառայող: Մարտերին մասնակցած ավելի քան 100 ադրբեջանցի զինծառայող համարվում է անհետ կորած։ Այս պահին բուժվում է 1245 զինծառայող:
Նշենք, որ նոյեմբերի 2-ին ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ հայկական կողմը կատարել է մոտ 2700 զինվորի դատաբժշկական փորձաքննություն:
--00—ԼՄ