ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ռուսական НТВ հեռուստաալիքի աշխատակիցներին Ստամբուլում ձերբակալել են հավատարմագրման բացակայության պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:
«Ոստիկանության աշխատակիցները նրանց ձերբակալել են այն պահին, երբ նկարահանում էին իրականացնում։ Ստուգումների ժամանակ պարզվել է, որ նրանք նկարահանման որևէ թույլտվություն չեն ունեցել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը հայտնել է նաև, որ թուրքական ոստիկանության աշխատակիցները լրագրողներին ձերբակալել են այն կառույցի մոտակայքում, որտեղ տեղակայված է թուրքական մարտական ԱԹՍ-ներ արտադրող «Բայքար Սավունմա» ընկերությունը:
--00—ՄՀ