ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
«ՀՀ դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է, մենք աջակցում ենք տրանսպորտային ապաշրջափակման գաղափարին, մենք կառուցողական առաջարկներ ենք արել Ադրբեջանին, ակնկալում ենք նաև Ադրբեջանի դրական վերաբերմունքը»։ Այս մասին այսօր ԱԳՆ-ում վրաց գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ այդ ապաշրջափակումը մեծ տնտեսական օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Միրզոյանի խոսքով, իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ մնում է նույնը։
«Պատրաստ ենք Բաքվի հետ քննարկել տարանցման պարզեցված ընթացակարգերը ճանապարհների ապաշրջափակումից հետո»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ