ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այն համոզմանն է, որ ապագա բանակցությունների համար մեզ, վստահաբար, նոր բանակցող է պետք: Փաշինյանը, համոզված է նա, այդ ամենը չի կարող անել: «Արժանապատիվ չէ, գլխիկոր է ու բարոյալքված»,- ասաց Մելքումյանը:
24News-ի հետ զրույցում նա նշեց, որ վարչապետ Փաշինյանի հրաժարականը չի ուշանա, ու քաղաքական դաշտում գործընթացներ կսկսվեն: «2018-ի դեկտեմբերի ընտրությունների ժամանակ մենք դրա համար էինք ասում, որ թողնենք էյֆորիան անցնի, ապա նոր գնանք ընտրությունների: Մարդիկ կուռքի տեղ ընդունեցին Փաշինյանին, ձայն տվեցին, բայց տեսանք՝ ինչ եղավ: Ժողովուրդը նրան ձայն էր տվել, բայց չէր ասել գնացեք երկիր հանձնեք»,- մանրամասնեց Մելքումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ