ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների` ակցիայի ժամանակ զրահաբաճկոն կրելուն:
«Էդ բռոնեժիլետով ու տրանսֆորմների համազգեստով անձանց ներկայությունը Երևանի հանրային վայրերում անվստահության ակտ է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների նկատմամբ:
Տղերք, «քնքուշ» պրոֆիլակտիկ զրույցով դրանց հանեք բռոնեժիլետից ու բացատրեք, որ իրենց տեսքով ու դատարկ խոսքով պատրաստի պրովոկացիա են խաղաղ հավաքի մասնակիցների համար:
Մնացել էր Երևանում սրանք հասարակական կարգ պաշտպանեն….»,- գրել է նա:
--00--ԱԹ