ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ԱՄՆ չափացանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններում Թուրքիայի դերակատարմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը․ հայտնում է ТАСС գործակալությունը:
«Մենք շատ հարցեր ունենք՝ կապված Թուրքիայի դերակատարության հետ: Մենք չափազանց մտահոգված ենք և հայտնել ենք մեր մտահոգությունը Թուրքիայի դերակատարության մասին։ Օտարերկրացի գրոհայինների տեղակայումն ու զենքի մատակարարումը մտահոգություն են առաջացնում»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի՝ Եվրոպայի հետ համագործակցության հարցերով հանձնաժողովի անդամների առաջ:
Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ։
--00--ԱՀ