ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ, 99 կողմ, 1 դեմ, ձայներով ընդունվեց:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ նշեց, որ իրենք այս փուլում կողմ կքվեարկեն նախագծին, սակայն մինչև երկրորդ ընթերցում այն պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի:
Նշենք, որ, ըստ նախատեսվող փոփոխությունների, կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը դյուրացվում են:
Նախագիծը ներկայացնելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ փոփոխությունները կնպաստեն կուսակցությունների՝ ֆինանսական առումով առավել թափանցիկ և հաշվետու լինելուն:
--00—ԼՄ